Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին:
ArmԼur.am–ն այս հարցի շուրջ զրուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ` իմանալու համար նրա դիրքորոշումը: Նրա կարծիքով` աշխարհաքաղաքական դիրքորոշումներն այսպես արագ չի կարելի փոփոխվել: Լյուդմիլա Սարգսյանն ընդունում է, որ Խաչատուր Քոքոբելյանի պես արևմտամետ քաղաքական գործիչը կարող է նման նախագիծ ներկայացնել, և դա ինչ որ տեղ նաև մեսիջ է Ռուսաստանին:
«Ըստ էության կարևոր է, որ Ռուսաստանը մասնավոր օգնություն ցուցաբերի: Մենք պետք է շարունակենք լինել Ռուսաստանի ռազմաքաղաքական գործընկերը: Եթե Քոքոբելյանը հստակ ներկայացնի, թե ինչ ուղղություն պետք է վերցնել և ինչ քայլեր ձեռնարկել այդ կառույցից դուրս գալուց հետո, այդ ժամանակ, միգուցե, մտածելու տեղիք տա: Նա ավելի քան վստահ է, որ Ռուսաստանն այլընտրանք ունի և որքանով որ մենք տուժող լինենք, պիտի հասկանանք, որ այս կազմակերպությունից դուրս գալ, մտնել այլ կազմակերպություն և ի վերջո սրանից ևս դուրս գալը ճիշտ չէ: Պետք է կշռադատել, թե ինչ արձագանք կտա սրան Ռուսաստանը»- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ իր համար ամենևին էլ անակնկալ չէր այդ նախագիծը, հատկապես եթե դա առաջարկում է արևմտամետ քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանը: