Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:
Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:
Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին:
Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով: