Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 12-ի հրամանագրով՝ երկարաձգվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովի զինվորական ծառայությունը:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես ասվում է.
“Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով “Զինվորական ծառայություն անցնելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից երկարաձգել մինչեւ 2014 թվականի մարտի 14-ը”: