Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամը դատապարտում է Արդբեջանի ագրեսիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ Վիրենդա Շարման ՄԹ­ի կառավարությանն ուղղված իր հայտարարության մեջ կոչ է անում սանձահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ստիպելով դադարեցնել ռազմական գործողությունները, որով նա փորձում է ուշադրությունը շեղել իր ներքին խնդիրներից: Այս մասին «Արմենպրես»­ին հայտնեցին ՀՅԴ Միացյալ Թագավորության մարմնից: «Հարավային Կովկասում հակամարտության վերսկսումը վտանգի տակ կդնի հազարավոր մարդկանց կյանքը, և պետք է պարզ դառնա, որ Միացյալ Թագավարությունը չի աջակցում կամ աչք չի փակում ադրբեջանցիների ագրեսիայի վրա:

1994-­ին քայլ արվեց դեպի խաղաղություն, բայց այսօր Լեռնային Ղարաբաղի շփման գծում հարձակումները ենթադրում են հետքայլ այս կարևոր հարցում: Խաղաղ բնակչությանը սպառանցող վտանգն արագ կարգավորման հարցը դարձնում է կարևոր առավել քան երբևէ, իսկ երեխայի մահը ողբերգություն է, որից պետք է խուսափենք: Որպես Հայաստանի բարեկամ` ես հույս ունեմ, որ Ալիևը կդադարեցնի զինտեխնիկայի կիրառումը, որն անում է` փորձելով շեղել ուշադրությունը ներքին հարցերից»,­նշել է խորհրդարանականը:




Լրահոս