Վթար Երևանում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում գտնվող «ՖՈՐԱ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel» մակնիշի 34 OA 714 պետհամարանիշով (վարորդ Ս. Զ., ծնվ. 1961թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 43 OT 012 պետհամարանիշով (վարորդ Ա. Ա., ծնվ. 1969թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն և ուղևոր Ս. Ա.-ն (ծնվ. 1998թ.) տեղափոխվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:




Լրահոս