Այսօր 36 համայնքում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի տարբեր մարզերի՝ թվով 36 համայնքներում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ եւ Արագածոտնի մարզի Թալին համայնքները վաղը քաղաքապետ են ընտրելու: Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ անդամ Տիգրան Հարությունյանը: Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկու ՀՀԿ-ականներ են` Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը եւ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:




Լրահոս