Ընդհարում Թալինի ընտրատեղամասերից մեկում. կիզակետում են հայտնվել երկու թեկնածուների հարազատները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալինից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում վիճաբանություն է եղել: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ վիճաբանությունը բռնկվել է երկու թեկնածուների՝ «Հայկական վերածննդի» ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սարգիս Արամյանի հարազատների միջև:

Վիճաբանության պատճառն առաջին հայացքից շատ արտասովոր է թվում: Բանն այն է, որ թեկնածուների հարազատները միմյանց նախատում են մյուս կողմին սատարելու համար՝ ասելով, թե՝ դու մեր ազգից ես, ինչո՞ւ ես մյուսի կողմն անցել: Իրավիճակն ավելի կսրվեր, եթե չմիջամտեին տեղում հսկող ոստիկանները:

ArmLur.am-ը պարզեց, որ մասնակիցներից մեկը Թալինի քաղաքապետարնի ՀՀԿ-ական աշխատակից է:

13052558_1175656989141017_1125673003_o

13036493_1175656952474354_923659699_o

13010039_1175656959141020_340054941_o

13009676_1175656982474351_2127416319_o




Լրահոս