ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հավաստի տեղեկություններով՝ ապրիլին իր որդու ծառայած զորամասում եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել. «Այն, ինչ ինձ ասել են, հաստատ է: Եվ ես, ինչպես իմ տղայի, այնպես էլ ապրիլին ինքնասպան եղած զինվորի դեպքի հետ կապված, անպայման գնալու եմ այդ զորամաս: Անգամ ինձ տեղեկություն է հասել, որ ապրիլ ամսվա դեպքի հետ կապված՝ նույն զորամասից եւս մեկ հրամանատարի` Սմբատ Գրիգորյանին, պաշտոնից հեռացրել են: Ասում են, որ կատարվածը բարդել են այդ հրամանատարի գլխին: Հիմա այլ բան չեն ասում, քանի որ զորամասում լարված վիճակ է»: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ քննչականի մամլո ծառայությունից: Ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց, որ նույն զորամասում ապրիլի 19-ին նման դեպք արձանագրվել է. «Ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած զինվորը Երեւանի բնակիչ Րաֆֆի Մարաշյանն է եղել»:




Լրահոս