Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդանում 13 հազար հոգի արդեն ընտրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատրաստած «realelections.am» կայքից տեղեկանում ենք, որ ժամը 13:00-ի դրությամբ Հրազդանում ընտրություններին մասնակցել է 13 հազար մարդ:

Նշենք, որ Հրազդանում ընտրությունները անցնում են բավականին ակտիվ: Շատ տեղամասերում արդեն ընտրախախտումներ են գրանցվել, որոնք արձանագրվել են:

Հիշեցնենք, որ Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) և Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն): Հրազդանում պայքրն ընթանում է Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:

Հավելենք նաև, որ Արթուր Միսակյանն արդեն իր ընտրությունն կատարել է:




Լրահոս