Երևանի քաղաքային իշխանությունը տեղափոխվել է Թալին. փնտրվում է գործող քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, այս պահին Արագածոտնի մարզի Թալին քաղաք են այցելել Երևանի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Թալինում այսօր քաղաքապետի ընտրություններ են:

Թալինից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ ոչ միայն Երևանի թաղապետեր են այցելել, այլև փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հարցին՝ որն է նրա այցի նպատակը, պատասխանել է, թե՝ ինքն իր ծննդավայրում է:

Ի դեպ,  այս պահին տեղում աշխատող լրագրողներն ու մի շարք քաղաքացիներ փնտրում են գործող քաղաքապետ, թեկնածու Սարգիս Արամյանին:




Լրահոս