Միջերկրական ծովում ավելի քան 400 ներգաղթյալ է խեղդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջերկրական ծովում ավելի քան 400 ներգաղթյալ է խեղդվել, ովքեր փորձել են հասնել մինչև Եվրոպա 4 գերբեռնված նավակներով, փոխանցում է The Daily Mail-ը՝ հղում անելով ВВС Arabic-ին:

Ներգաղթյալների մեծամասնությունը, ովքեր հույս են ունեցել մինչև Իտալիա հասնել, Սոմալիից, Էթովպիայից և Էրիթրեայից են եղել:

Սոմալիական ԶԼՄ-ները հայտնում են, որ փրկարարներին հաջողվել է 29 մարդու կյանք փրկել:

Հաղորդվում է նաև, որ ողբերգությունը տեղի է ունեցել Աֆրիկայի ափերի մոտ:

Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 110054 ներգաղթյալ, 413-ը զոհվել կամ անհետ կորել են:




Լրահոս