Արման Մկրտումյանը նորանշանակ դատավորների է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրերով Աննա Դանիբեկյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ապրիլի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել Աննա Դանիբեկյանին:

Anna Danibekyan

Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացվել Արսեն Նիկողոսյանը:

Arsen Nikoghosyan

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ընդգծելով նորանշանակ դատավորների բարձր պատրաստվածությունն ու գիտելիքները, հույս է հայտնել, որ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատությունը պատշաճ իրականացնելու պատասխանատու աշխատանքում:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ, վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս