ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության կենթարկեն. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում: Եվ, բնակաբար, այս իրավիճակում այդպիսի լիազորություն է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը:

Նման փոփոխություն անելու կարեւորությունը նաեւ ակնառու դարձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 մլն 608 հազար եվրո: Եվ եզրակացությունում նշված էր, թե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել: Եվ չնայած դրան, այս հարցի վերաբերյալ քննություն իրականացնելու լիազորություն այժմ առկա չէ, եւ դրա բացը եւս Դատական օրենսգրքինն է:

Բանն այն է, որ նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս եւ նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել: Սակայն այժմ գործող Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի ընձեռում, եւ ավելին` օրենսգրքում ասվում է` եթե դատական վարույթից եւ դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապահական վարույթ չի կարող հարուցվել:

Եվ ինչ-որ մի տեղ հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ նախկինում դատավորներն արարքներ են թույլ տվել եւ չեն վախեցել պատասխանատվությունից, քանի որ դրա համար ժամկետ էր նախատեսված:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս