Ապրիլի 18-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1953 թ. ծնված Ս. Ա.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: