Ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 57-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Թաթուլ Սարգսյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արեն Ղազարյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս