Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել. Զախարովան՝ ԼՂ կոնֆլիկտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ ԼՂ կոնֆլիկտի հարցում որպես միջազգային միջնորդ Ռուսաստանի աշխատանքը չի դադարել: «Շփումները չեն դադարել: Դրանք, առաջին հերթին, ՌԴ նախագահի մակարդակով հայտարարությունն էր, ինչպես նաև Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Դրա հետ մեկտեղ կայացան կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի այցերը տարածաշրջան և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ակտիվ աշխատանքները»,-հիշեցրել է դիվանագետը:

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կարող ենք ևս մեկ այցի մասին հայտարարել»,-հավելել է Զախարովան՝ պարզաբանելով, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այցով կմեկնի Երևան:




Լրահոս