
Պորտուգալական «Պորտու»-ի ղեկավարությունն այնքան էլ գոհ չէ դարպասապահ Իկեր Կասիլյասի ելույթներից: Նշվում է, որ Կասիլյասի տրանսֆերը կարող է վաճառվել, սակայն անձամբ Իկերը չի պատրաստվում հեռանալ:
«Ես գործող պայմանագիր ունեմ, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Կխաղամ «Պորտու»-ում մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը: Կաշխատենք ուրախացնել երկրպագուներին»,- նշել է Կասիլյասը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 30 հանդիպումների: