
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը ապրիլի 2021-ը կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Ստոլտենբերգն Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, արտաքին գործերի նախարարի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հունիսի 89-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մանրամասները: Քննարկվող հարցերի շրջանակում կլինեն նաև Սիրիայում, Իրաքում վերջին իրադարձությունները, ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարը: