Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պատկառելի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս եւ 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ:

ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար: Նշենք նաեւ, որ Արտյոմ Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ: Այսինքն՝ ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ: Ի դեպ, ՔԱԳՎ պետի կինը՝ Ալբինա Մովսիսյանը, հայտարարագրել է 70 հազար եվրո դրամական միջոց: Նշենք նաեւ, որ նա ոչ մի տեղ չի աշխատում:




Լրահոս