Ռուսաստանն արգելել է Թուրքիայից սմբուկների ներկրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես արգելել է Թուրքիայից սմբուկների ներկրումը: Մատակարարումների արգելքը կսկսվի ապրիլի 25-ից, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայից Ռուսաստանի համար կարանտինային օրգանիզմներով վարակված սմբուկների մատակարարումը ժամանակավորապես արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տարեսկզբից գերատեսչությունը բազմիցս նշել է, որ Թուրքիան Ռուսաստան է մատակարարում բուսասանիտարական առումով վտանգավոր ապրանքներ: Արդյունքում, փետրվարին գերատեսչությունը հայտարարեց, որ Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի և բանջարեղենի ներկրումը, որոնք չեն հայտնվել տնտեսական պատժամիջոցների ներքո:




Լրահոս