Ծանր ռազմատեխնիկայի հատկացումն Ադրբեջանին խախտում է Պուտինի «մի վնասիր» սկզբունքը. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է առաջիկայում ղարաբաղյան հակամարտության հարցով ինտենսիվ բանակցությունների վերսկսման մասին` Ռուսաստանի նախաձեռնությամբ: Ըստ ձեզ`  ի՞նչ ֆորմատով կընթանան քննարկումները:

– Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները չէին էլ դադարել: Այդ պատճառով, այս իրավիճակում  Ղարաբաղում ռազմական ձախողում ունեցած Բաքվի «այտերը փքացնելը» չունի ոչ մի ներքաղաքական իմաստ:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը գործում է «մի վնասիր» բժշկական սկզբունքով: Արդյո՞ք ՌԴ կողմից Ադրբեջանին զինելու պատրաստակամությունը համապատասխանում է Վլ. Պուտինի ասած սկզբունքին:

Պուտինի սկզբունքն ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ կարգավիճակին: Բայց ծանր ռազմատեխնիկայի հատկացումն Ադրբեջանին խախտում է «մի վնասիր» սկզբունքը:

Դժվար է պատկերացնել,, որ ՌԴ նախագահը տեղեկացված չէ, թե որ կողմն է եղել նախահարձակ: Որն է պատճառը, որևիցե ձևով չի արձանագրվում այդ ակնհայտ փաստը: Չե՞ք կարծում, որ այդպիսի լռությամբ ՌԴ նախագահը նպաստում է  ադրբեջանական կողմից ագրեսիայի նոր փորձերին:

– Ես իմաստ չեմ տեսնում մեկնաբանել Ռուսաստանի մոտ անվերապահորեն առկա տեղեկությունների մասին, որ Ադրբեջանն է առաջինը հարձակվել և ֆիքսել այն: Թող դա մեկնաբանեն այն «դերասանները», որոնց համար բավական չէ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնական խոստովանությունն այդ մասին: Ինձ և աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր հետաքննում են քաղաքական փաստեր, այլ ոչ թե թուրքական սերիալներ, այդ խոստովանությունը բավարար է:

– Իսկ ի՞նչ եք կարծում, վերջերս տեղի ունեցած իրադարձություններն ինչ ազդեցություն ունեցան հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Ղարաբաղում վերջին իրադարձությունները, որի ժամանակ Ադրբեջանն օգտագործեց ծանր ռազմատեխնիկա, և այդ թեմայով Ռոգոզինի ու Մեդվեդևի հաջորդող հայտարարությունները,  հաստատապես վատացրին ռուս-հայկական հարաբերությունները:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս