Լևոն Մկրտչյանը սկսել է ազատվել Աշոտյանի նշանակած կադրերից. ԿԳՆ համալրվում է դաշնակցականներով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարարությունում կրկին կադրային տեղաշարժեր են։ ԿԳՆ-ն Դաշնակցությանը հանձնելուց հետո նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, իր նախորդի օրինակով ու հանգույն, սկսել է ազատվել Աշոտյանի նշանակած կադրերից։ Մենք տեղեկացանք, որ մի քանի վարչությունների պետերի ասվել է՝ դիմում գրեք գնացեք, նրանց մի մասը հրաժարվել է, ասել են՝ թող անձամբ նախարարն ասի։

Իսկ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը դիմում է գրել, ազատվել աշխատանքից եւ տեղափոխվել Ազգային ժողով։ Նա նշանակվել է Հերմինե Նաղդալյանի օգնական եւ, ոմանց կարծիքով, հնարավոր է ընդգրկվի 2017 թ. ՀՀԿ համամասնական ցուցակում։ Նրա փոխարեն ժամանակավոր արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել, մինչեւ նոր պետի համար մրցույթ կհայտարարվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս