ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ այդ թվում և Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող: Այս մասին հայտնում է Արցախպրեսս-ը:

Այդ մասին այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝պատասխանելով Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պատգամավորական հարցին:

Նրա խոսքով, միայն բանակցություններին Արցախյան կողմի մասնակցության վերականգնման դեպքում հնարավորություն կստեղծվի քննարկելու և կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները:




Լրահոս