Պաշտպանությունը բողոքարկել է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

700 հազար դոլարի հափշտակման գործով մեղավոր ճանաչված եւ չորս տարվա ազատազրկման դատապարտված գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել Է դատավճիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբան Դավիթ Խեչյանը:

«Այսօր ես նախնական գանգատ ներկայացրեցի: Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը համարում եմ չհիմնավորված եւ անօրինական, խնդրում եմ դատարանին՝ չեղյալ հայտարարել այն եւ արդարացնող վճիռ կայացնել իմ վստահորդի նկատմամբ»,­ասել Է փաստաբանը: Մոսկվայի Զամոսկվովեչյան դատարանը Հայրապետյանին դատապարտել Է չորս տարվա ազատազրկման, որը պատիժը կրելու Է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Բացի այդ, դատարանը պարտավորեցրել Է նրան 20,8 մլն ռուբլի վճարել տուժածի օգտին: Հետաքննության տվյալներով՝ գործարարը խաբել Է ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորը՝ խոստանալով 700 հազար դոլարի դիմաց ավելի մեղմ դահավճռի հասնել նրա որդու նկատմամբ




Լրահոս