Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:
Երկու երկրների արդարադատության կառույցների ղեկավարների զրույցն ընթացել է Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում:

Գործընկերները նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն




Լրահոս