«Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի հիմնավորելով մեր այն առաջարկները, որոնք այս պահի դրությամբ դեռ չեն ընդունվել հնարավոր լինի առաջիկայում ընդունել»,-այսօր Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ, անդրադառնալով իրենց կողմից նախագծում ընդունված կետերին, այս մասին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով` կուսակցության կողմից առաջարկված կետերից ամենակարեւորը համամասնական ընտրակարգին է վերաբերում: «Մասնավորապես խոսքը գնում է համամասնական ընտրակարգին: Մեր հասարակությունը քվեարկել է մի սահմանադրության օգտին, որտեղ գրված է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ, մենք հիմա գործ ունենք հիսուն տոկոսանոց համամասնակաին հետ», ընդգծել է պատգամավորը: