Իտալական «Միլան»-ը դիտարկում է նոր գլխավոր մարզչի հավակնորդներին: Սինիշա Միխայլովիչի փոխարեն ակումբի գլխավոր մարզչի պարտականություններն այժմ կատարում է «Միլանի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Բրոկին:
Sport Mediaset-ը հայտնում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է որպես հաջորդ գլխավոր մարզիչ թիմ հրավիրել Մարչելո Լիպիին, Պաուլո Սոուզային («Ֆիորենտինա») կամ Վինչենցո Մոնտելային («Սամպդորիա»):