Հարց քաղաքացիներից` քննությունների անցկացման համար դիմորդը որքա՞ն գումար պետք է վճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քննությունների անցկացման համար դիմորդը որքա՞ն գումար պետք է վճարի:

Էլեն Եղիազարյան (24 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ:

Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014-2015թթ. ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014թթ. ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922:




Լրահոս