Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են բարձրանում հազարավոր մարդիկ, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր և հայաստանցիներ: Նրանք հարգանքի տուրք են մատուցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին
Անմար կրակի մոտ ծաղիկներ դրեց նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: «Մեր երկրների ղեկավարները մշտապես կապ են պահպանում և այդպես կլինի: Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Հայաստանը մեզ համար դաշնակից է, Ռուսաստանը՝ ընկեր և հավասարության նշանի մասին խոսք լինել չի կարող», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան