Ես շատ վաղուց զբաղվում եմ հայ-ռուսական հարաբերություններով, սակայն ասել ավելին, քան ասել են մեր նախագահն ու արտաքին գործերի նախարարը, չեմ կարող: Կան շատ խնդիրներ, որոնց հետ մենք չենք առնչվում: Լրագրողների հետ զրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշեց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն:
«Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, մեր բոլորի ողբերգությունն է: Միևնույնն է` հարցի լուծման ճանապարհը ռազմական չէ», – նշեց նա:
Խոսելով ռուսական զենքի` Ադրբեջանին վաճառելու մասին, Չերնիշենկոն ընդգծեց, որ ռուսական զենք կա ամբողջ աշխարհում: «Եթե մենք վաճառում ենք տեխնիկա, դա չի նշանակում , որ ամբողջ թափով կտանք նաև պահեստամասեր կամ օժանդակ սարքեր: Հայերն էլ պետք է հասկանան, որ եթե այնտեղ ռուսական զենքեր են, ապա մենք ավելի հնարավորություն ունենք նրանց վրա ազդելու, քան, եթե օրինակ, թուրքական լիներ», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան