Armenian text to speach

«Ո՛չ մի թիզ հող թշնամուն». ինչպես են քաղաքացիներն արձագանքում Սերժ Սարգսյանի գաղտնազերծմանը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը  գաղտնազերծել է, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը:

Թե ինչ կարծիք ունեն սրա շուրջ Հայաստանի քաղաքացիները և կողմ կլինե՞ն արդյոք, եթե Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ նման  առաջարկով հանդես գա, ArmLur.am-ը որոշեց պարզել հենց նրանցից:

Գնահատականները, պարզեցինք, տարբեր են: Մեր համաքաղաքացիների մի մասը վստահ է, որ հայ զինվորի արյան գնով պահպանված որևէ տարածք հակառակորդի պետք չէ զիջել, մի թիզ հող անգամ զիջելու իրավունք մենք չունենք:

Հնչեցին նաև այսպիսի կարծիքներ`  Ադրբեջանի կողմից  Արցախի անկախության ճանաչմանը կարելի է հասնել միայն փոխզիջման ճանապարհով: Այդուհանդերձ, չմոռանալով ` այդ բարբարոս ազգի անկանխատեսելի լինելու հանգամանքը` անկախության  ճանաչումն ու զիջումը պետք է միաժամանակ տեղի ունենա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս