Բանդաները կրկին դուրս են եկել մեկմեկու դեմ. ինչ է կատարվում Վարդենիսում (ֆոտո). «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին: Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է:

13077336_1146946732016041_1069370152_n

13082084_1146946725349375_996766033_n

Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար: Ընդամենը երկու տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մեկ այլ միջադեպ ավարտվել էր 33-ամյա Արման Մանուկյանի սպանությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վարդենիսում իրավապահ համակարգ որպես այդպիսին չի գործում: Լավագույն դեպքում իրավապահներն ընդամենը արձանագրողի դերում են: Իսկ ՀՀ քննչական կոմիտեն` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, 2014-ի դեպքը քննեց բացառապես սպանության դրվագով` չնկատելու տալով դրա իրական դրդապատճառները: Արդյունքում` եղավ հաջորդ կրակոցը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս