
Այսօր Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն ընդունեց ,Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնե հասարակական կազմակերպության գործադիր մարմնի անդամներին` նախագահ Լենա Հալաջյանի գլխավորությամբ:
Լենա Հալաջյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, համայնքի ավագանուն և Աշտարակ համայնքի բնակիչներին` մարդասիրական վերաբերմունքի, ջերմ ընդունելության և բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու համար: Նա նշեց, որ սիրիահայերը բնակվելով “Նոր Հալեպ” թաղամասում կդառնան համայնքի անբաժանելի մասնիկն ու աշտարակցիների հետ կկիսեն նրանց առօրյան:
“Նոր Հալեպ” թաղամասի ստեղծելու նպատակով Աշտարակ համայնքի ավագանու կողմից նվիրաբերած հողի փաստը վավերացվեց Աշտարակի Նոտարական գրասենյակում՝ դառնալով “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” հասարակական կազմակերպության սեփականությունը: Այս մասին “Հայերն այսօրը” տեղեկանում է Աշտարակի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: