Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ֆիզիկական պատրաստվածության մասին նոր տվյալներ են ի հայտ եկել: Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը և երկրպագուներն այդ առումով լավ նորություններ են ստացել:
32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Գերմանիայի Գավաթի եզրափակչին, որը կկայանա մայիսի 21-ին: Խոսեպ Գվարդիոլայի թիմը տիտղոսի համար կհանդիպի Դորտմունդի «Բորուսիա»-ին: