Խոսեպ Գվարդիոլայի և ֆուտոլիստների հարաբերությունները լարված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբն ու ղեկավարությանն անհանգստացնում են մի քանի իրադարձություններ, որոնք եղել են օրեր առաջ, հայտնում է tz-ն: Գերմանական Kicker պարբերականը հենվելով իր աղբյուրներին, նշել էր, թե գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և նրա սաների հարաբերությունները լարվել են:

Ֆուտբոլիստի խոսքով, ում անունը չի հրապարակվում, իսպանացի մարզիչն իր թիմից պահանւում է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին և պարտականություններին:

Կիսապաշտպան Արյեն Ռոբենն այս առնչությամբ ասել է. «Այն պահից, երբ ես խաղում եմ «Բավարիա»-ում, այդպիսի բան արդեն 3-4 անգամ տեղի է ունեցել: Ցավալի է, որ այդպիսի դեպքեր լինում են: Իրեն այդպիսի բան թույլ տվողը պետք է կարողանա կողքից նայել իրեն»:




Լրահոս