ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկրում առկա է դժգոհություն, որը սոցիալական արմատներ ունի: Սոցիալական դժգոհություն չկա երկրում, կան խնդիրներ, որոնք սոցիալական են»:ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյան A1plus.amՊարոն Մելիքյանի ասածը դժվար է տարբերակել` բառախա՞ղ է, թե՞ շուտասելուկ: Երեւի երկուսը միասին: Կամ էլ պարոն Մելիքյանը մոռացել է Նյուտոնի 3-րդ օրենքը այն մասին, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն եւ այդ հակազդեցության չափը կախված է ազդեցության չափից եւ ոչ թե հարգարժան պատգամավորի սրտի ցանկությունից: Երանի~ մեզ, գոյություն ունեն սոցիալական խնդիրներ, բայց սոցիալական դժգոհություն չկա: Եւ գուցե դրա պատճառն այն է, որ ժողովուրդը երկրից արտագաղթել է: Ամեն դեպքում, ուրախ ենք, որ Հանրապետական կուսակցության մեջ կա մի մարդ, որը սոցիալական խնդիրները տարբերում է սոցիալական դժգոհությունից: Բրավո:




Լրահոս