“System of a Down” խմբի մեներգիչ, ամերիկահայ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա Կիեւում, որտեղ, նախատեսված ծրագրի համաձայն, կհնչի նաեւ հայկական դուդուկը: Թանգյանը համերգի կազմակերպիչներից պահանջել է, որ ամբողջ սնունդը՝ առանց բացառության, լինի բնական եւ փաթեթավորվի էկոլոգիապես մաքուր նյութերով:
Երաժիշտը հոգացել է նաեւ այն մասին, որ համերգից հետո չօգտագործված սնունդը փոխանցվի կարիքավորներին կամ բարեգործական կազմակերպություններին: Ուկրաինայի մայրաքաղաքից հետո Թանգյանն ուղեւորվելու է Ռուսաստան, ապա եվրոպական մի շարք քաղաքներ` ներկայացնելու իր նոր` չորս ակտից բաղկացած առաջին լիարժեք սիմֆոնիկ “Orca” ալբոմը: