ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐՈՔ ՔԵՖ Է ԸՆԹԱՆՈՒՄ ՄԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները լավ են յուրացրել «Հաց եւ տեսարաններ» հայտնի կարգախոսը: Միայն թե մեր պարագայում հացը գնալով պակասում է, փոխարենը անպակաս են տեսարանները: Սերժ Սարգսյանը հանդիպում է երիտհանրապետականներից կազմված  «Բազե 2013» երիտասարդական ճամբարի ներկայացուցիչներին ու հետները թենիս խաղում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Միասին» երիտասարդական ճամբարի մասնակիցների համար երգելուց չբավարարվելով, շտապում է «բազեների» մոտ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցուցադրական շրջում է մայրաքաղաքի վարչական շրջաններում: Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ Ապարանի ճանապարհին իր նախաձեռնությամբ կառուցված երկաթյա խաչի վրա է տեղադրում 1713-րդ խաչը: Ընդ որում, այս տոնակատարությանը մասնակցելու համար այնտեղ էին շտապել երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Տպավորություն է, թե Հայաստանում չկա որեւէ խնդիր` ո՛չ արտագաղթն է դարձել սպառնալիք, ո՛չ գործազրկություն կա, ո՛չ ԼՂ հարց: Այնինչ իրականում այս ամենը պարզապես խաբկանք է: Եվ տեղի ունեցողը հիշեցնում է խրախճանք ժանտախտի ժամանակ:




Լրահոս