ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԿԵՐՈՋ ՊԱՏՎԻՆ
Օգոստոսի 21-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի ֆրանսիացի հայտնի երգիչ Շառլ Տրենեյի հիշատակին նվիրված (Yad՚la Joie) փառատոնին, որն անց է կացվելու Նարբոն քաղաքում: Ազնավուրը մտերիմ է եղել Տրենեյի հետ եւ խոսելով վաղեմի ընկերոջ մասին՝ ասել է.  «Մենք նրան ամեն ինչով պարտական ենք: Նա հայտնագործեց պոետիկ-հանրամատչելի երգը»:

ԱՄՈՒՍՆԱՑԱՎ
Այս ամառ ամուսնացավ «Հայաստանի ձայնը» նախագծում Թաթայի թիմում հանդես եկող երգչուհի Իսկուհի Հովհաննիսյանը: Նրա ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան 25-ամյա Համլետ Վարդանյանն է, ում հետ նշանված էր մոտ 2,5 տարի: Հայկական ավանդական հարսանիքից հետո զույգը մեկնել է Բաթում՝ մեղրամիսը վայելելու: Իսկուհու խոսքով՝ սիրելին դեմ չէ երգչուհու իր կարիերային, եւ որ ամուսինն ամեն հարցում աջակցում է իրեն:

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
Օրեր առաջ մասնագիտությամբ դերասան Դավիթ Սեխպեյանը հանդիսատեսի դատին է ներկայացրել իր «Անտանելի է» տեսահոլովակը՝ նկարահանված իր հեղինակային երգի հիման վրա: Դավիթը որոշել է թողարկել այս երգը կնոջ եւ ընկերների հորդորով, չնայած մինչ այդ էլ, դերասան-երգչի խոսքով, իրեն անընդհատ հարցրել են, թե ինչու ձայնագրություններ չի անում: Իսկ երբ արդեն կինը՝ Նարինեն, սկսել է համոզել՝ ասելով, թե ինչու է այդ երգերը 4-5 հոգու համար պահում, Դավիթը նահանջել է ու համաձայնել թողարկել իր առաջին հեղինակային երգը: Տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքն է: Իր իսկ խոսքով՝ փորձել է ամեն ինչ մինիմալիզմի մեջ անել, մոնտաժ անողի մոտից էլ վերցրել ու մի քանի ժամ անց տեղադրել է համացանցում: Դավիթն իր գործի մասին խոսել չի ցանկանում, ամեն ինչ թողնում է ունկնդրի դատին:




Լրահոս