ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին՝ «Բազե» համահայկական երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե իր հեռախոսազանգից հետո 2008-ի մարտի 4-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ հակառակորդի կազմակերպած դիվերսիան չեզոքացվել է: Այսպես նա խոստովանել է, որ այն ժամանակ լինելով ՀՀ ԳՇ պետ՝ հրաման է տվել ԼՂՀ պաշտպանական բանակին: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով՝ Ս. Օհանյանը չպետք է այդ մասին բարձրաձայն հայտարարեր. «Դա դիվանագիտություն է, կարծես մենք մեզ հակադարձում ենք, մենք այլ բան ենք ասում, բայց այլ բան ենք անում, որովհետեւ մենք ասում ենք, որ Արցախն անկախ հանրապետություն է, մենք ասում ենք, որ իրենք նախագահ ունեն, իրենք պաշտպանության նախարար ունեն, այսինքն՝ իրենք պետականորեն ամեն ինչ ունեն»:




Լրահոս