Հարց քաղաքացիներից` հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]  հասցեին:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրվո՞ւմ է: Եթե այո, ապա որո՞նք են խնամքի տրամադրման տեսակները, եւ ո՞ւմ է այն տրամադրվում:
Սվետլաննա Հովակիմյան (74 տարերկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովակիմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության կարող է իրականացվել հետեւյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք եւ ուշադրություն՝
ա) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման եւ (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.
բ) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:




Լրահոս