Արփինե Հովհաննիսյանը` Միհրան Պողոսյանի հետ հարաբերությունների և նրա հրաժարականի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաժարականի պատճառները պարոն Պողոսյանը հստակ շարադրել է, և ես կարծում եմ, պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միհրան Պողոսյանի` ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարվելուն, այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հրաժարականի մեկնաբանությանը` նա ասաց. «Յուրաքանյուր մարդ կարող է իր հրաժարականը մեկնաբանել այնպես ինչպես ինքն է ցանկանում: Դա իր կողմից պատճառաբանություն էր հրաժարական ներկայացնելու»:

Խոսելով ծառայության և նախկին պետի աշխատանքի մասին` Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ԴԱՀԿ-ն գործ ունի շատ հստակ գործառույթի հետ, որը կարող է դժգոհություն առաջացնել քաղաքացիների մոտ, որը նախարարն արդարացված համարեց: Անդրադառնալով իր և Պողոսյանի հարաբերություններին` նախարարը նկատեց. «Որևէ լարվածություն չի եղել, հարաբերությունները եղել են շատ նորմալ, շատ աշխատանքային: Որևէ խնդիր, որը ծագել է, հարթել ենք` նորմալ հարաբերություններ պահպանելով»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս