ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ միայն Սուրեն Խաչատրյանը, այլեւ ոչ մեկն իր կամքը չի կարա ինձ թելադրի. մենակ ժողովուրդը, ինձ ընտրողները կարան թելադրեն»:

Արմեն Կարապետյան «168 ժամ»

Այդ երգերն արդեն շատերից ենք լսել՝ նորանշանակ պաշտոնյաների գրեթե մեծամասնությունից: Սկզբից բոլորն անհաղթ ու անպարտելի են, բայց հետո պարզվում է, որ իրենց լավ էլ թելադրում են վերեւներից, քանի որ կան թելադրողներ` ի դեմս լիսկաների կամ այլ քրեաօլիգարխների եւ պաշտոնյաների, հանրապետական իշխանավորների: Մանավանդ եթե պատգամավորի թեկնածուին Հանրապետական կուսակցությունն է առաջադրել, ապա ինչպե՞ս կարող է ՀՀԿ-ի նման գիշատիչ ուժն իր կողմից առաջադրածին հանգիստ թողնել ու չդարձնել իր կամակատարը: Այս հարցում բացառություն չի լինի նաեւ Ա. Կարապետյանը:




Լրահոս