Թուրքիայի մեջլիսում (խորհրդարան) ծեծկռտուք է տեղի ունեցել երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդերի «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության անդամների միջև, հայտնում է DemokratHaber-ը:
Նշվում է, որ ծեծկռտուքի պատճառը Սիլոփի շրջանում խաղաղ բնակչության վրա թուրքական հարձակումներն են եղել: Քրդական կուսակցությունից կին պատգամավորները ևս մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար: