ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ   
Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել աշխարհի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի արգելքը եւ դուրս մնաց պայքարից: Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում նոկաուտ համակարգով ընթացող մրցաշարի 1/16-րդ եզրափակչում Արոնյանը ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ առաջին պարտիայում սպիտակներով պարտվել էր, իսկ երկրորդ պարտիան սեւերով խաղաց ոչ-ոքի: Արդյունքում, նա ստիպված լքեց մրցաշարը: Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այդ, մրցաշարը լքել էին նաեւ մյուս հայ գրոսմայստերները` Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը։ Ընդ որում, նրանց մրցաշարից դուրս էին մնացել հենց առաջին տուրից: Այսպիսով, Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կշարունակվի, բայց` առանց հայ շախմատիստների:

Ռ. Թ.

ԸՆԴԴԵՄ ՕԵԿ-Ի
Երեկ «Նյութ» էլեկտրոնային կայքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ պատրաստվում են «Սեռափոխություն ՕԵԿ-ում» լոզունգով շարժում սկսել: Բանն այն է, որ ՕԵԿ-ի նախաձեռնությամբ էր ԱԺ մտցվել «գենդերային» կոչված օրենքի նախագիծը: ««Սեռափոխություն ՕԵԿ-ում» շարժման ակտիվիստները, սակայն, բաժանվել են երկու խմբի: Մի մասը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել, որպեսզի հոգա Արթուր Բաղդասարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի սեռափոխության վիրահատության ծախսերը, քանի որ ԱՄՆ-ում մեկ վիրահատությունն արժի 60.000 դոլար: Սակայն մյուս խումբը դեմ է դրամահավաքին, քանի որ գտնում է, որ այդ նախագիծն անցկացնելու համար ՕԵԿ-ն Արեւմուտքից բավական գումարներ կլինի ստացած, եւ թող այդ միջոցներից մաս հանեն անհրաժեշտ վիրահատությունների համար: Եվ քանի որ ընդհանուր հայտարարի չեն եկել, առայժմ շարժումը չի ակտիվանում»,-գրում է կայքը:
Տեղեկության հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ. «Եթե կա նման նախաձեռնություն, եւ ես խիստ կասկածում եմ, որ կա նման բան, որովհետեւ եթե նման բան բացող որեւէ կազմակերպություն կա, ուրեմն նրանց ուղեղն արդուկած պետք է լինի: Երկրորդը՝  չգիտեմ՝ երիտասարդներ են, թե ովքեր են այդ ամենը կազմակերպողը, ապա թող փող հավաքեն, մենք էլ կտանք, թող գնան, բուժվեն»:




Լրահոս