Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է ՀՀ բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կազմակերպվի անվճար հիմունքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կազմակերպվի անվճար հիմունքներով:

Իրինա Մարտոյան (33 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մարտոյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրության համաձայն վերջին մեկ տարում ՀՀ-ում ուսանողների թիվը նվազել է 6.299-ով: Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով:




Լրահոս