ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող աշխատողները:

Սաթեն Պետրոսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հաշմանդամություն ունեցող աշխատողներն իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141-րդ հոդված):
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն (144-րդ հոդված):
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում:
Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում թերեւս ավելի լավ կլիներ խոսել ոչ թե հաշմանդամների աշխատանքային արտոնությունների, այլ նրանց գործազրկության մասին: Շատերը կփաստեն, որ մեր օրերում հաշմանդամներն ուղղակի, մեղմ ասած, անտեսված են, էլ ուր մնաց՝ աշխատեն կամ օգտվեն որեւէ արտոնությունից:




Լրահոս