
«Լիվերպուլ»-ի պաշտպան Մամադու Սակոն հակադոպինգային կանոնների խախտման համար մեկ ամիս հնարավորություն չի ունենա խաղալ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը դոպինգ ստուգում է անցել մարտի 17-ին` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Եվրոպայի լիգայի հանդիպումից (1:1) հետո: Ըստ հրապարակման, նախնական որակազրկման պատճառն արգելված դեղիմիջոցի կիրառումն է:
Վերջնական որոշումը կընդունվի 30 օրից: Մամադու Սակոն 2013-ին է ՊՍԺ-ից տեղափոխվել «Լիվերպուլ»: