ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք այդ հուշագիրը ստորագրել ենք բաց սրտով եւ ազնիվ մտքով՝ առանց հետին մտքերի»:ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ ՍաֆարյանԽեղճ ԲՀԿ-ականներ, բա դուք սրա՞ն էիք արժանի: Չնայած ասում են` ճշմարտության հետ չի կարելի ամուսնանալ, որովհետեւ մեկ էլ տեսար հարկ եղավ ապահարզան պահանջել հարկադիր ամուսնության «մեղրամիսն» ավարտելուց հետո: Ի՞նչ արած, հայտնի բան է` անցողիկ հաջողությունների հետեւից ընկնողը միշտ էլ դառնում է իր օրերի գերին: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը ստորագրելու պահին չէր մտածում, թե «ավարտեմ, խփեմ Սերժ Սարգսյանին, սիրտս հանգստանա», բաց մաքուր սրտով է արել, բայց ուրիշ ի՞նչ պիտի մտածեր Ծառուկյանի նման «մեծ սիրտ» ունեցող մարդը, եթե չստորագրեր: Հո «գլխից ձեռք չէ՞ր քաշել»:




Լրահոս