Հովհաննես Սոֆոյանի ինքնախոստովանական ցուցմունքը. գումար չունի, բայց մեքենա է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանի՝ 2015 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա անցած տարի 150 հազար եվրո արժողությամբ «Mercedes-Benz S500 L» մակնիշի ավտոմեքենա է գնել: Սա այն դեպքում, երբ պատգամավորը հայտարարագրած ոչ մի դրամական միջոց չի ունեցել: Սոֆոյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր՝ պատգամավորական աշխատավարձը, որը ամսական կազմում է մոտ 580 հազար դրամ:

Ստացվում է, որ նա իր ձեռքով գրել է, թե գումար չունի, բայց 150 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենա է գնել: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց: Սա ավելի շատ ինքնախոստովանական ցուցմունք է հիշեցնում: Տեղեկացնենք, որ պատգամավորի ոչ մի տեղ չաշխատող կինը՝ Աիդա Աղաքարյանը, հայտարարագրել է 240 հազար դոլար դրամական միջոց, որը նախորդ՝ 2014 թվականին եւս եղել է:




Լրահոս